«Մանչեսթեր Յունայթեդում» կորոնավիրուսի բռնկման նոր ալիք է գրանցվել:
Այդ իսկ պատճառով կիրակնօրյա մարզումները նախատեսվածի պես չեն անցկացվել։ Ֆուտբոլիստները անհատական մարզումներ են անցկացրել՝ ոչ կոնտակտային ռեժիմով։
Մի քանի ֆուտբոլիստների և ակումբի աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Մարդիկ, որոնց թեստը դրական է եղել, մարզումից առաջ տուն են գնացել:
Հայտնի է, որ «Նորվիչի» հետ հանդիպման մեկնած խմբում բոլոր թեստերը բացասական են եղել։ Հաղորդվում է, որ Պրեմիեր Լիգայի ղեկավարությունը տեղյակ է «Մանչեսթեր Յունայթեդում» տիրող իրավիճակին։
Առայժմ ոչինչ չկա այն մասին, թե արդյոք «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Բրենտֆորդի» հետ երեքշաբթի օրը:
Կորոնավիրուսի բռնկման ալիք է գրանցվել նաև Լոնդոնի «Թոթենհեմում» և «Ասթոն Վիլայում»: