Անդրե Վիլաշ-Բոաշը մերժել է թուրքական «Բեշիկթաշի» առաջարկը

«Պորտուի», «Չելսիի», «Ինտերի», «Թոթենհեմի», «Զենիթի», «Շանհայի» և «Մարսելի» նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մերժել է թուրքական «Բեշիկթաշի» առաջարկը, հաղորդում է Record-ը։

Թուրքական ակումբը փնտրում է Սերժեն Յալչինին փոխարինողին, որը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրում Դորտմունդի «Բորուսիայից» (0:5) կրած պարտությունից հետո հրաժարական տվեց շաբաթվա կեսին։

Վիլաշ-Բոաշի վերջին աշխատավայրը եղել է «Մարսելը», որը 44-ամյա մասնագետը գլխավորել է 2019 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի փետրվարը։

«Բեշիկթաշը» 15 տուրից հետո զբաղեցնում է Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը՝ առաջատարից հետ մնալով 18 միավորով։