Յուլիան Նագելսման. «Կարծում եմ՝ «Բարսելոնան» կկարողանա վերադառնալ»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում «Բարսելոնայի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո խոսել է կատալոնական ակումբի մասին։

«Կարծում եմ՝ «Բարսելոնան» կկարողանա վերադառնալ։ Այն դեռևս գրանդ ակումբներից մեկն է։ Այնուամենայնիվ, մենք արժանի էինք այս հաղթանակին։

«Բարսելոնան» մեծ փորձ ունի: Այն լավ թիմ է։ Չավին և նրա օգնականները ճիշտ որոշումներ կկայացնեն, բայց դա ժամանակ է պահանջում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում DAZN-ը։