Ժոզե Մոուրինյուն շնորհակալություն է հայտնել ուկրաինական «Զարյա» ակումբին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շնորհակալություն է հայտնել ուկրաինական «Զարյա» ակումբին

Հինգշաբթի օրը Լուգանսկի թիմը, կորցնելով Կոնֆերենցիաների Լիգայում պայքարը շարունակելու հնարավորությունները, ոչ-ոքի խաղաց նորվեգական «Բուդե-Գլիմտ» ակումբի հետ (1:1): Այս արդյունքը օգնեց «Ռոմային» խմբում զբաղեցնել առաջին տեղը:

«Շնորհակալ եմ ձեր ազնվության համար՝ փորձելով հաղթել հանդիպումը: ԲԿՄԱ-ն նույն կերպ խաղաց մեր դեմ։ Սա այն ֆուտբոլն է, որը մենք սիրում ենք: Ցանկանում եմ ձեզ ապագայում ամենայն բարիք, «Զարյա»»,- Instagram-ում «Զարյայի» հրապարակման տակ մեկնաբանության մեջ գրել է պորտուգալացին։

https://www.instagram.com/p/CXRiydjrhEO/?utm_source=ig_embed&ig_rid=b2f7133f-0f93-4599-84e9-148fd2c7563e

Հիշեցնենք, որ նույն օրը «Ռոման» Սոֆիայում 3:2 հաշվով հաղթել է տեղի ԲԿՄԱ-ին: