Ժոան Լապորտան կրկին դիմել է «Բարսելոնայի» երկրպագուներին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դիմել է երկրպագուներին այն բանից հետո, երբ թիմը դուրս է մնացել  Չեմպիոնների Լիգայից։

«Կիսում եմ ձեր հիասթափությունը Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու կապակցությամբ.

Բոլորս կարծում ենք, որ թիմի կազմն ուժեղացնելու կարիք ունի։ Խնդիրն այն է, որ մենք ժառանգել ենք հիմնական կազմի խաղացողների շատ մեծ պայմանագրեր։ Նրանք մեզ հետ են պահում աշխատավարձի շեմին չհամապատասխանելուց։

Չնայած դրան, մենք հնարավորություններ ենք փնտրում՝ ուժեղացնելու մեր կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Մենք քրտնաջան աշխատում ենք դրան հասնելու համար: Եվ մենք դա կանենք։

Հիմա խնդրում եմ, որ մեզ հետ նույն ուղղությամբ թիավարեք։ «Բարսելոնայի» համար. Շնորհակալություն. «Վիսկա էլ Բարսա»: – ասել է Լապորտան իր Twitter-յան էջում տեղադրված տեսաուղերձում։