«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը, որը Չեմպիոնների Լիգայում 3:0 հաշվով հաղթանակ տոնեց «Բարսելոնայի» դեմ խաղում, կիսվել է խաղից իր տպավորություններով։
Հարձակվողը խփեց 50-րդ գոլը մրցաշարում։ Ամենից շատ Մյուլերը գոլ է խփել կատալոնական ակումբին՝ 8 անգամ։
«Բարսելոնան» կարծես՝ իմ ամենասիրած մրցակիցն է. Մենք լավ խաղացինք, չնայած, իհարկե, ամեն ինչ կատարյալ չէր։ Երբ խաղում ես «Բարսայի» հետ, նրանք միշտ ճնշում են գործադրում և փորձում են ճնշում գործադրել, իսկ հետո մրցակցի եզրային խաղացողներն ազատ տարածություններ են ունենում։
Երբեմն մենք փոխանցումը սխալ ժամանակ էինք տալիս: Մենք կարող էինք ավելի լավ խաղալ երկրորդ խաղակեսում, բայց ընդհանուր առմամբ մենք զվարճացանք»,- ասել է Մյուլերը: