«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է թիմի՝ Չեմպիոնների Լիգայի 6-րդ խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած 0-3 հաշվով պարտությունից հետո թիմի՝ Եվրոպա Լիգայում հայտնվելը:
«Այժմ մենք բոլորս նույն նավակի մեջ ենք և պետք է ավելի քան երբևէ թիավարենք նույն ուղղությամբ: Ֆուտբոլիստներն արեցին այն ամենը, ինչ կարող էին, և ավելին:
Այո, չստացվեց, տխուր ենք։ Բայց մենք պետք է առաջ նայենք, աշխատենք ու փոխենք ծանր մարզական ու ֆինանսական վիճակը։
– Արդեն խոսե՞լ եք Չավիի հետ:
-Ես դա կանեմ ինքնաթիռում: Մենք հիմա պետք է հանգստանանք»,- ասել է Լապորտան: