Պաշտոնական. Խորվաթիայի հավաքականը նոր պայմանագիր կնքեց Զլատկո Դալիչի հետ

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը երկարաձգել է պայմանագիրն ազգային թիմի հետ պայմանագրի ժամկետը։

Ինչպես հայտնում է Խորվաթիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը՝ 55-ամյա մասնագետի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև Եվրո 2024-ի ավարտը։

Դալիչը Խորվաթիայի հավաքականը մարզում է 2017 թվականից: Նրա գլխավորությամբ թիմը հասել էր ԱԱ-2018-ի եզրափակիչ, որտեղ պարտվել էր Ֆրանսիային (2:4):

https://twitter.com/HNS_CFF/status/1468524218635718662?ref_src=twsrc%5Etfw