«Այաքսի» հարձակվող Սեբաստյեն Ալլերը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Սպորտինգի» դեմ խաղում (4:2) դարձավ գոլի հեղինակ:
27-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել ընթացիկ մրցաշարի խմբային փուլի բոլոր 6 խաղերում։ OptaJoe թվիթերյան էջի հաղորդմամբ՝ իվուարցին դարձել է ՉԼ-իպատմության երկորդ խաղացողը, ով գոլ է խփել մեկ խմբային փուլի բոլոր խաղերում: Առաջինն այդ նվաճմանը հասել էր Կրիշտիանու Ռոնալդուն՝ 2017/18 մրցաշրջանում։
Հավելենք, որ «Այաքսի» հարձակվողը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 2021/22 մրցաշրջանում իր ակտիվում արդեն 10 գոլ ունի: