CHAMPIONS LEAGUE. «Չելսիի» 5 ֆուտբոլիստ բաց կթողնի «Զենիթի» դեմ խաղը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Զենիթի» դեմ խաղում թիմին չի օգնի միանգամից 5 ֆուտբոլիստ։

«Չիլուելը, Կանտեն, Չալոբան, Ժորժինյոն և Կովաչիչը չեն կարողանա խաղալ Սանկտ Պետերբուրգում: Այսօր Կովաչիչի թեստը դրական է եղել։ Հետևաբար, դա մեզ համար կորուստ է։

Դեռ չեմ որոշել, թե ով է խաղալու։ Որոշ ֆուտբոլիստներ ծանրաբեռնված էին: Օրինակ՝ կենտրոնական պաշտպաններն ու կիսապաշտպանները։ Բայց վաղը մենք ուշ ենք խաղալու», – գերմանացի մասնագետին է ցիտում Sport24.ru-ն:

«Զենիթ» – «Չելսի» հանդիպումը տեղ է ունենալու վաղը՝ Երևանի ժամանակով 21:45-ին: