Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Ինտերի» դեմ խաղից իր սպասելիքներով։
«Մենք ցուցադրում ենք բարձր որակի խաղ և նվիրվածություն: Կարո՞ղ ենք հաղթել Չեմպիոնների Լիգայում: Գլխավորը ոչ թե դրա մասին մտածելն է, այլ պարզապես լավ պատրաստվել յուրաքանչյուր հանդիպմանը։ Վաղը ցանկանում ենք հաղթել ուժեղ թիմի։ Մեր նպատակն է մինչև մրցաշարի ավարտը գնալ, ինչը շատ դժվար է։ Դա մեր պարտականությունն է՝ որպես Եվրոպայի ամենահաջողակ ակումբ»,- Անչելոտտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը։
«Ռեալ» – «Ինտեր» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 7-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00։00-ին։