Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղը։
Ինչպես հաղորդում է Goal.com-ը՝ ֆրանսիացի ռմբարկուի վնասվածքը լուրջ չէ, սակայն նա 1 շաբաթ կգտնվի լազարեթում: Նշվում է, որ 33-ամյա խաղացողը չի մասնակցի նաև Իսպանիայի առաջնության՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը:
Հավելենք, որ Բենզեման բոլոր մրցաշարերում միասին խփած 17 գոլով համարվում է այս մրցաշրջանում «Ռեալի» լավագույն ռմբարկուն: