CHAMPIONS LEAGUE. «Միլանի» երկու ֆուտբոլիստները բաց կթողնեն «Լիվերպուլի» դեմ խաղը

«Միլանի» ֆուտբոլիստներ Թեո Էրնանդեսը և Ռաֆայել Լեաուն չեն մասնակցի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ խաղին: Այս մասին հայտնել է իտալացի հեղինակավոր լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացին հիվանդության պատճառով բաց է թողել մարզումը և նախազգուշական նկատառումներից ելնելով չի մասնակցի խաղին։

Ինչ վերաբեում է Լեաուին, ապա պորտուգալացին Ա Սերիայի 16-րդ տուրի՝ «Սալերնիտանայի» հետ խաղում (2:0) ազդրի վնասվածք է ստացել:

«Միլան» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 7-ին «Սան Սիրո» մարզադաշտում։