Ինչպես հայտնի է դարձել «SE»-ին, բելգիական «Անտվերպենը» դիտարկում է Ստանիսլավ Չերչեսովի թեկնածությունը։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է ռուս մասնագետին պայմանագիր առաջարկել, սակայն առայժմ չի կարող պաշտոնանկ անել Բրայան Պրիսկեին։
«Անտվերպենը» Բելգիայի առաջնության ամենահարուստ ակումբներից է, ուստի Չերչեսովին կարող է տարեկան 1,2 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր առաջարկել։
16 տուրից հետո «Անտվերպենը» Բելգիայի առաջնության մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ առաջատար «Յունիոնին» զիջելով 7 միավոր: Եվրոպա Լիգայում թիմն իր խմբում վաստակել է 2 միավոր։
Հիշեցնենք, որ ամռանը Չերչեսովը լքել է Ռուսաստանի հավաքականը։ Նրա գլխավորությամբ թիմը անհաջող հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում՝ իր խմբում զբաղեցնելով վերջին տեղը։ Նա ազգային հավաքականը մարզում էր 2016 թվականից։