Յուլիան Նագելսմանը խոսել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքների մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքների մասւն իր տեսակետով։ Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։

«Նա հիմա վրդովված տեսք չունի: Բայց նա արժանի էր «Ոսկե գնդակին», ուստի, հավանաբար, նրա համար դա մի փոքր տհաճ է:
Այժմ մենք պետք է մտածենք ապագայի մասին։ Կարծում եմ, որ Ռոբերտը դեռ կարող է մրցանակը շահել առաջիկա մի քանի տարիներին: Նա կարող է հիասթափված լինել, բայց նրանից նոր էներգիա պետք է քաղենք»,- Նագելսմանի խոսքն է մեջբերում «Բավարիայի» Twitter-ի էջը։
«Ոսկե գնդակը» նվաճել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին։ Սա նրա կարիերայի յոթերորդ «Ոսկե գնդակն»  էր: