«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շնորհավորել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին և «Բարսելոնայի» կանանց թիմի ավագ Ալեքսիա Պուտելյասին «Ոսկե գնդակների» համար։
«Շնորհավորում եմ Լեո Մեսսիին և Ալեքսիա Պուտելյասին «Ոսկե գնդակ»-2021-ի նվաճման կապակցությամբ։ Նաև շնորհավորում եմ բոլոր խաղացողներին, ովքեր առաջադրվել են այս մրցանակի համար պայքարում:
Ես դարձա տարվա լավագույն ռմբարկուն. Ոչ մի խաղացող չի կարող հավակնել անհատական մրցանակի՝ առանց ուժեղ թիմի և հավատարիմ երկրպագուների: Շնորհակալություն ձեր աջակցության համար»,- գրել է Լևանդովսկին Twitter-ում: