ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է իր հույզերով՝ յոթերորդ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո։
«Զարմանալի է կրկին այստեղ լինելը: Երկու տարի առաջ ես չգիտեի, թե ինչ է լինելու։ Եվ ահա ես նորից այստեղ եմ։ Հիմա խաղում եմ ՊՍԺ-ում, շատ երջանիկ եմ։
Շատ եմ ցանկանում շարունակել պայքարել նոր նպատակների համար։ Չգիտեմ, թե քանի տարի է մնացել ինձ, բայց շատ եմ հույս ունեմ, որ շատ եմ սիրում ֆուտբոլը։
Շնորհակալություն «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի իմ թիմակիցներին։ Ինչ-որ բան պակասում էր, բայց հիմա հակառակն է։ Իրականացրի իմ երազանքը, որը շատ էի ուզում իրականացնել։ Այս մրցանակը իմ ձեռքերում է այն ամենի պատճառով, ինչ մենք արեցինք Ամերիկայի գավաթում:
Շատ յուրահատուկ երեկո է ինձ համար»,- ասել է Մեսսին։