«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի «Պորտուի» հետ հանդիպման արդյունքը (2:0).
Մերսիսայդցիները խմբային փուլի 5 խաղում տարել են 5 հաղթանակ։
«Մենք լավ հանդիպում անցկացրինք. Կարող էինք ավելի լավ խաղալ և ավելի հանգիստ անցկացնել առաջին խաղակեսը, բայց մի փոքր քաոսային գործեցինք։ Դա տեղի է ունենում, երբ դուրս ես բերում խաղադաշտ մի կազմ, որը նախկինում հաճախ չէր խաղում:
Ինչ-որ մեկը կարծում էր, որ այս խաղին կարելի է անլուրջ վերաբերվել, բայց մենք այստեղ դրա համար չենք։ Սա «Էնֆիլդն» է, և մենք ցանկանում էինք հաղթել»,- ասել է Կլոպը: