«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի «Բեշիկթաշի» հետ արտագնա հանդիպման արդյունքը (2:1):
«Ինձ դուր եկավ մեր քամբեքը: Ընդմիջմանը մենք պարտվում էինք, բայց երկրորդ խաղակեսում հիանալի տրամադրություն ցուցադրեցինք։ Հեշտ չէ, հատկապես «Բեշիկթաշի» դեմ՝ իրենց երկրպագուների ճնշման ներքո:
Բայց մենք կարողացանք շրջել խաղը, ինչը հիանալի է: Դա մեզ վստահություն է տալիս », – ասել է Էրիկ տեն Հագը: