«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդո Սիլվան Չեմպիոնների Լիգայի ՊՍԺ-ի դեմ խաղից հետո (2:1) մեկնաբանություն է տվել.
«Ես շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք և առաջին տեղով դուրս եկանք փլեյ-օֆֆ: Ընդհանուր առմամբ, մենք լավ խաղ ցուցադրեցինք։ Առաջին խաղակեսը, սակայն, հիասթափեցրեց, քանի որ զգացողություն կար, որ մենք վերահսկում ենք խաղը։ Մենք բարձր ճնշում գործադրեցինք, հաղթեցինք մենապայքարներում, տիրեցինք գնդակին, բայց չկարողացանք գոլ խփել:
Բաց թողած գոլին լավ արձագանքեցինք։ Դուք երբեք չեք կարող ապահով զգալ: Չի կարելի ազատ տարածություն տալ Մեսսիին, Նեյմարին կամ Մբապպեին, նրանք գիտեն, թե ինչպես ստեղծել հնարավորություններ»,- ասել է Սիլվան: