«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բենֆիկայի» հետ ոչ-ոքի արդյունքը (0:0):
«Մենք շատ հզոր տեսք ունեինք, հենց սրան էլ ձգտում էինք հասնել: Մեզ միայն գոլ չբավականացրեց: Եթե գոլ խփեինք, բոլորը կասեին, որ «Բարսան» հիանալի հանդիպում անցկացրեց, թեև հենց այդպես էլ իրականում կար: Մենք պահպանում ենք դրական տրամադրվածությունը, առջևում ևս մեկ խաղ ունենք:
Համարում եմ, որ մենք հիանալի խաղացինք: Հենց այսպիսի «Բարսելոնա» ենք ցանկանում տեսնել: Մենք «Բարսելոնան» ենք և պետք է հաղթենք: Խոսքը ոչ միայն «Բավարիայի» հետ խաղի մասին է (6-րդ տուրում), այլև մնացած հանդիպումների», – 41-ամյա մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն: