«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Վիլյառեալի» նկատմամբ հաղթանակի (2:0) մասին:
«Միշտ հաճելի է Իսպանիայում խաղալը, Իսպանիայում հաղթելը, Իսպանիայում գոլ խփելը, մի երկրում, որտեղ ես ինձ յուրահատուկ էի զգում:
Շնորհավորում եմ տղաներին հիանալի հաղթանակի կապակցությամբ, որի շնորհիվ մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ պարտավոր ենք լինել: Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք և երբեք չենք դադարի պայքարել տիտղոսի համար: Առա՛ջ, «սատանաներ»», – Instagram-ի էջում գրել է պորտուգալացին:
https://www.instagram.com/p/CWodSmFgQgR/