«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Մայքլ Կարիկն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Վիլյառեալի» նկատմամբ հաղթանակը (2:0):
«Այս հաղթանակը շատ բան է նշանակում: Խաղը շատ ծանր էր: «Վիլյառեալը» հիանալի թիմ է: Այն փորձում է մրցակցին, քեզ ստիպում է աշխատել: Նրանք շատ լավ գործեցին գնդակով և ստիպում են առավելագույնս հուսալի խաղալ պաշտպանությունում:
Ժամանակ առ ժամանակ մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, ինչ-որ պահերի պետք էր հետ քաշվել: Կարծում եմ, որ հանդիպման ընթացքում մենք ավելի լավ խաղացինք: Հիանալի է, որ մեզ հաջողվեց առաջ շարժվել: Այս հաղթանակն Օլեի համար է», – Կարիկի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի պաշտոնական կայքը: