«Յուվենտուսն» ակումբային հակառեկորդ է սահմանել

«Յուվենտուսը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ջախջախիչ պարտություն կրեց «Չելսիից» (0:4):

Ինչպես հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը՝ դա թուրինյան ակումբի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն է:

Հարկ է նշել, որ 1958 թվականին «Յուվենտուսը» 0:7 հաշվով պարտվել էր ավստրիական «Վիներին», սակայն այնժամ մրցաշարի անունը Չեմպիոնների Գավաթ էր:

Վերջին անգամ «Ծեր սինյորան» 4 գնդակի տարբերությամբ պարտվել է Իտալիայի առաջնությունում՝ 2004 թվականին՝ «Ռոմայից» (0:4):