«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն իր թիմին չի օգնել Եվրոպա Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Մոսկվայի «Սպարտակի» հետ արտագնա հանդիպմանը: Այս մասին հայտնում է նեապոլիտանական ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ 30-ամյա խաղացողը ծնկի հետ կապված խնդիրներ ունի: Ներկա պահին Եվրոպայի չեմպիոնը չի մարզվում թիմի ընդհանուր խմբում:
Ինսինյեից բացի՝ ռուսական ակումբի դեմ խաղը բաց կթողնեն նաև Վիկտոր Օսիմհենը, Զամբո-Անգիսան, Մատեո Պոլիտանոն և Ալեսանդրո Ձանոլին:
«Սպարտակ» – «Նապոլի» հանդիպումը կայանալու է վաղը և մեկնարկելու է 19:30-ին: