ՊՍԺ-ի առաջատարներից մեկը ռիսկի է դիմում բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ռիսկի է դիմում բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը: 

Բրազիլացին ազդրի վնասվածքի պատճառով  չէր մասնակցել ԱԱ-2022-ի որակավորման փուլի Արգենտինայի ընտրանու դեմ խաղին: 

L’Equipe-ի տեղեկություններով՝ Ֆրանսիա վերադառնալուց հետո 29-ամյա խաղացողը բուժզննում է անցել, որը նրա մոտ ձախ ազդրի մկանային վնասվածք է ախտորոշել: 

Ավելացնենք, որ «Մանչեսթեր Սիթի» – ՊՍԺ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին: