«Ոսկե գնդակի» այս տարվա հաղթողի գլխավոր հավակնորդը՝ ըստ Մայքլ Օուենի

«Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը, որը 2001 թվականին արժանացել է «Ոսկե գնդակին», խոսել է այն խաղացողների մասին, ովքեր պայքարում են այս տարվա մրցանակի համար։

«Այս տարի հավակնորդները շատ են։ Իհարկե, Մեսսին և Ռոնալդուն գերիշխում և նվաճում են այս մրցանակը ավելի քան 10 տարի:

Կարծում եմ՝ այս մրցաշրջանում մրցանակի համար պայքարում Մեսսին առաջ է անցել Ռոնալդուից։ Պատճառը Արգենտինայի հավաքականի հետ նրա սխրանքներն են, նա նվաճեց միջազգային մակարդակով գավաթ»,- ասել է Օուենը:

Հիշեցնենք, որ Մեսսին ունի վեց «Ոսկե գնդակ», Ռոնալդուն՝ հինգ։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Փարիզում։