Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է թիմի փլեյ-օֆֆ դուրս գալու մասին.
– Մենք դեռ լավ հնարավորություններ ունենք Աշխարհի 2022 թվականի առաջնություն դուրս գալու համար: Մեր վերջին 40 խաղերից միայն մեկում ենք պարտվել: Կարևոր է միշտ դրական մտածել։ Ավելի լավ է թույլ տանք, որ նման անհաջողություն մեզ հետ պատահի հիմա, այլ ոչ թե մարտին կամ աշխարհի առաջնությունում։
Երբ մենք Շվեյցարիայի հետ միասին հայտնվեցինք նույն խմբում, ես գիտեի, որ դժվար է լինելու, բայց չէի մտածում, որ մենք կհայտնվենք նրանց թիկունքում։ Շվեյցարիայի հետ խաղում մենք երկու 11- մետրանոց ունեցանք։ Մենք ինքներս ենք մեզ համար դժվարացրել կյանքը։
-Ո՞ւմ հետ չէիք ցանկանա խաղալ:
– Եթե մեզ անհրաժեշտ լինի ընտրել մեկ թիմ, ապա դա կլինի Պորտուգալիան,- ասել է Մանչինին։