Բրազիլիան, ամենայն հավանականությամբ, կպատժվի ՖԻՖԱ-ի կողմից Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Արգենտինայի դեմ տնային խաղը խափանելու համար:
Ինչպես հայտնում է TNT Sports-ը, արգենտինացիները գրեթե անկասկած դեկտեմբերին այս խաղում երեք միավոր կվաստակեն, այսինքն՝ բրազիլացիներին տեխնիկական պարտություն է սպասվում։
Սեպտեմբերի 5-ին թիմերի խաղը մեկնարկից 4 րոպե անց դադարեցվել էր։
Պատճառը Բրազիլիայի Առողջապահության մոնիտորինգի ազգային գործակալության (Անվիսա) ներկայացուցիչների և ոստիկանության մարզադաշտում հայտնվելն էր։ Գործակալության պաշտոնյաները կասկածում էին, որ արգենտինացի ֆուտբոլիստներ Էմիլիանո Մարտինեսը, Էմիլիանո Բուենդիան (երկուսն էլ՝ «Ասթոն Վիլա»), Ջովանի Լո Սելսոն և Քրիստիան Ռոմերոն (երկուսն էլ՝ «Թոթենհեմ») հատել էին սահմանը խախտմամբ։ Արդյունքում հանդիպումը չեղարկվել էր: