ԱԱ-2022-ի ընտրական փուլում Իսպանիան հաղթեց Շվեդիային (1:0):
Տանտերերի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի համար, որը մեկնարկային կազմում էր, սա 133-րդ խաղն է ազգային հավաքականի կազմում։ Նա հասավ «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավիին։
Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն է (167), իսկ այս ցուցանիշով առաջատարը Սերխիո Ռամոսն է՝ 180 խաղ։