Լուկա Մոդրիչը խոսել է Ռուսաստանի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակի մասին

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվել է իր տպավորություններով՝ ԱԱ-2022-ի որակավորման խաղում Ռուսաստանին հաղթելուց հետո (1:0):

«Այս խաղում մեզ համար հեշտ չէր հենց սկզբից՝ անձրևի պատճառով։ Բայց մենք չհանձնվեցինք, համբերեցինք և, իմ կարծիքով, արժանիորեն հաղթեցինք։

Մենք այս խմբում լավագույն թիմն ենք»,- ասել է Մոդրիչը։