Ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինը կիսամերկ լուսանկար է հրապարակել մարզասրահից

«Ֆիորենտինայի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը լուսանկար է հրապարակել մարզասրահից:

Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, մարզիչ Վինչենցո Իտալյանոն երկու օր հանգստյան օր է տվել թիմի ֆուտբոլիստներին։

Կոկորինը մկանային խնդիրների պատճառով բաց է թողել իր թիմի վերջին հանդիպումները։

Ընթացիկ մրցաշրջանում նա երեք հանդիպում է անցկացրել Ա Սերիայում և ստացել մեկ դեղին քարտ։