Թոմաս Մյուլեր. «Գերմանիան ուժեղ մրցակիցներ չուներ Աշխարհի առաջնության ընտրական փուլում»

Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը կիսվել է իր հույզերով ԱԱ-2022-ի խմբային փուլի ընտրական փուլի 9-րդ տուրի Լիխտենշտեյնի հետ խաղում (9:0) ջախջախիչ հաղթանակից հետո։

«Եկեք օբյեկտիվորեն նայենք իրերին։ Գերմանիայի հավաքականը խմբում իսկապես ուժեղ մրցակից չուներ։ 9-0…ինչի մասին է խոսքը։ Մենք ջախջախիչ հաղթանակ տարանք, երկրպագուները դիտեցին այն, ուստի հիանալի երեկո էր»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Գերմանիան վստահ զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը: Գերմանացիները 9 խաղում ունեն 24 միավոր: Երկրորդ տեղում Հյուսիսային Մակեդոնիան է՝ 15 միավորով։ Երրորդ գծում Ռումինիան է (14): Չորրորդ տեղում Հայաստանն է (12)։ Իսլանդիան (9) և Լիխտենշտեյնը (1) գտնվում են մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականներում: