Անգլիայի հավաքականի և «Վուլվերհեմփթոնի» նախկին կիսապաշտպան Ռոն Ֆլաուերսը 87 տարեկան հասակում հեռացել է կյանքից, հայտնում է BBC-ն:
Ֆլաուերսն Անգլիայի հավաքականի անդամ էր, որի կազմում 1966 թվականին հաղթել էր աշխարհի առաջնությունում, սակայն չէր մասնակցել ոչ մի հանդիպման: Նրան չեմպիոնական մեդալը հանձնել էին 2009 թվականին:
Իր կարիերայի ընթացքում Ֆլաուերսն ազգային թիմի կազմում 49 հանդիպման էր մասնակցել: «Վուլվերհեմփթոնի» կազմում նա հանդես էր եկել 1952-1967 թվականներին՝ անցկացնելով 515 խաղ: