Կրիշտիանու Ռոնալդուն 5-րդ անգամ հայր կդառնա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և նրա կողակից Ջորջինա Ռոդրիգեսի ընտանիքը կհամալրվի։

Աղջիկը հղի է ֆուտբոլիստից, հայտնում է Hola-ն։ Ջորջինան այժմ 12 շաբաթական հղի է։

36-ամյա պորտուգալացին ունի 4 երեխա՝ Կրիշտիանու կրտսերը, որը ծնվել է 2010 թվականին անհայտ մորից, Եվան և Մատեոն, որոնք ծնվել են 2017 թվականին փոխնակ մորից և Ալան Մարտինը, որին Ջորջինան յույս աշխարհ է բերել 2017 թվականին։