Բաստիան Շվայնշտայգերը՝ «Բավարիայի» պարտության մասին. «Չի կարելի այդպես խաղալ»

«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը մեկնաբանել է Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակչում մյունխենյան ակումբի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրած ջախջախիչ պարտությունը (0:5):

«Չի՛ կարելի այսպես խաղալ, սա չպետք է տեղի ունենար: Սա շատ վատ օր էր. նրանք հենց առաջին վայրկյաններից հաղթում էին մեզ:

Մրցաշարի երկրորդ փուլից երկրորդ անընդմեջ անգամ դուրս մնալը «Բավարիային» ցավ է պատճառում, հնարավոր է՝ անգամ ավելի ուժեղ՝ հաշվի առնելով այն, թե նրանք ինչպես պարտվեցին», – ասել է աշխարհի չեմպիոնը Das Erste-ին տված հարցազրույցում: