ՈւԵՖԱ-ն հայտնել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
Այդ կոչմանն է արժանացել «Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդը: Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ տնային խաղում (4:0):
Լավագույնի կոչման համար պայքարում Բլինդն առաջ է անցել «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնից, «Զալցբուրգի» կիսապաշտպան Նոա Օկաֆորից և «Սպորտինգի» պաշտպան Սեբաստյան Կոատեսից:
https://twitter.com/ChampionsLeague/status/1451191362125066254?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1451191362125066254%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.trollfootball.me%2Fnews%2Fview%2Fuefa-champions-league-blind-is-ucl-player-of-week