Ռոնալդինյո․ «Չեմ կարծում, որ ավելի աստղային կարիերա կունենայի, եթե երեկույթների չգնայի»

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է իր կարիերայի մասին։

«Ես չեմ ափսոսում իմ անցյալի համար: Չեմ կարծում, որ ավելի աստղային ու հաճելի կարիերա կունենայի, եթե երեկույթների չգնայի։ Ես ոչնչի համար չեմ ափսոսում և գոհ եմ ամեն ինչից։ Ես շնորհակալ եմ Աստծուն։ Ես ինձ հաջողակ եմ համարում»,- ասել է Ռոնալդինյոն Le Parisien-ի հետ զրույցում:

Նշենք, որ Եվրոպայում Ռոնալդինյոն հանդես է եկել ՊՍԺ-ում, «Բարսելոնայում» և «Միլանում»: Կարիերայից հետո բրազիլացին խնդիրներ ուներ օրենքի հետ։