Երկրպագուն հանդիպման ավարտից հետո վազել և բռնել է Կրիշտիանու Ռոնալդուի շապիկից (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ատալանտա» հանդիպման ավարտից հետո (3:2) երկրպագուն վազեց «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի կենտրոն: Տղամարդը վազեց մանկունիանցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մոտ, իսկ անվտանգության աշխատակիցները շտապեցին նրա հետևից:

Երկրպագուին հաջողվել է բռնել պորտուգալացու մարզաշապիկից և ինչ-որ բան բղավել մինչ նրան կկարողանային կանգնեցնել:

Ռոնալդուն, ով խփեց հաղթական գոլը, շրջվեց, նայեց երկրպագուին և ժպիտը դեմքին շարունակեց քայլել դաշտով:

 

https://twitter.com/i/status/1450930947201851397