Չեմպիոնների Լիգայում հաղթական գոլերի քանակով Մեսսին 3 գնդակով զիջում է Ռոնալդուին (լուսանկար)

Ավարտվեցին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները:

Հոկտեմբերի 19-ին Լիոնել Մեսսին դուբլ ձեւակերպեց եւ ՊՍԺ-ին հաղթանակ բերեց «Լայպցիգի» նկատմամբ (3:2): Արգենտինացու գոլերից երկրորդը հաղթական էր: Իր կարիերայի ընթացքում նա 39 նման գոլ է խփել Չեմպիոնների Լիգայում` երկրորդ լավագույն արդյունքը մրցաշարի պատմության մեջ:

Հաղթական գոլերի քանակով Չեմպիոնների Լիգայի ռեկորդակիր Կրիշտիանու Ռոնալդուն է, ով ունի 42 գոլ: 42-րդը գրանցվեց երեկ՝ հոկտեմբերի 20-ին «Ատալանտայի» հետ խաղի 81-րդ րոպեին (3:2):

 

https://twitter.com/ESPNFC/status/1450934249608126466?s=20