Պոլ Պոգբա. «Նա յուրահատուկ խաղացող է: Աշխարհի լավագույններից մեկը»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում «Ատալանտայի» նկատմամբ 3:2 հաշվով տարած հաղթանակի մասին:

– Այս երեք միավորը շատ բան է նշանակում: Սա մեզ պետք էր: Մենք պարտվեցինք «Յանգ Բոյզին», Չեմպիոնների Լիգան մեզ համար վատ սկսվեց: Բայց հետո մենք հասանք երկու շատ լավ արդյունքի: Այժմ պետք է շարունակենք նույն ոգով:

Այսօր մենք ցուցադրեցինք այն գերազանց բնավորությունը, որը բնորոշ է այս թիմին և այս ակումբին: Շատ լավ արդյունք, չնայած հանդիպումը անհաջող սկսվեց։ Բայց, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի։ Մենք հավատ զգացինք, մեր շուրջը դրական էներգիա կար:

– Ի՞նչ կասեք ձեր ապագայի մասին:

– Ինձ հաճելի է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Կրիշտիանուն յուրահատուկ խաղացող է: Աշխարհի լավագույններից մեկը: Ինձ դուր է գալիս խաղալ նրա կողքին»,- ասել է Պոգբան։