Ժերար Պիկեն ՉԼ-ում «Բարսելոնայի» կազմում անցկացրած խաղերի քանակով հավասարվեց Կառլես Պույոլին

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է Կիևի «Դինամոյի» հետ (1:0, առաջին խաղակես):

Պաշտպան Ժերար Պիկեի համար սա կատալոնական ակումբի կազմում Չեմպիոնների Լիգայի 120-րդ խաղն է: Այս ցուցանիշով նա հասավ Կառլես Պույոլին:

Միայն Սերխիո Բուսկետսը (122-րդ հանդիպումն է անցկացնում), Անդրես Ինիեստան (132), Լիոնել Մեսսին (149) և Չավին (157) ավելի շատ են խաղացել կատալոնացիների կազմում՝ Չեմպիոնների Լիգայում: