CHAMPIONS LEAGUE. Ժերար Պիկեն գերազանցեց Սերխիո Ռամոսի ռեկորդը

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բարսելոնան» խաղում է Կիևի «Դինամոյի» հետ (1:0, առաջին խաղակես):

Հաշիվը բացեց 36-րդ րոպեին կատալոնական թիմի պաշտպան Ժերար Պիկեն, գոլը նրա համար 16-րդն էր մրցաշարում:

Այս ցուցանիշով Պիկեն շրջանցեց Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսին, որն այժմ ներկայացնում է ՊՍԺ-ն, և Իվան Էլգերուին՝  նրանք  ՉԼ-ում ունեն խփած 15-ական գոլ:

«Բարսայի» պաշտպանն այժմ կիսում է Չեմպիոնների Լիգայի ռեկորդը պաշտպանների շրջանում Մադրիդի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսի հետ, որը նույնպես 16 գոլ է խփել: