Գարի Լինեկերն արձագանքեց Պատսոն Դակայի պոկերին

«Լեսթերի» նախկին հարձակվող Գարի Լինեկերը բարձր է գնահատել հարձակվող Պատսոն Դակայի խաղը Եվրոպա Լիգայի խմբային փուլի «Սպարտակի» հետ խաղում: Դակայի պոկերը հաղթանակ պարգևեց անգլիական թիմին:

«Այդ չորս գնդակներով Դական պարզապես փրկեց «Լեսթերին» Եվրագավաթներում: Այ սա խաղ էր:

Շնորհակալ եմ, երիտասարդ: Հիանալի խաղ էր»,- գրել է Լինեկերը: