CHAMPIONS LEAGUE. Յուլիան Նագելսմանը չի ղեկավարի «Բավարիայի» գործողությունները «Բենֆիկայի» դեմ խաղում

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բենֆիկան» կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»:

Ինչպես հայտնում է Eleven Sports-ը, գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խաղի ընթացքում չի կարողանա ղեկավարել թիմի գործողությունները: Նա իրեն վատ է զգում: