ՖԻՖԱ-ի նախագահը հանդես եկավ կարևոր հայտարարությամբ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարեց, որ դեկտեմբերի 20-ին գագաթնաժողով է անցկացվելու՝ քննարկելու ֆուտբոլի ապագան:

Ամենայն հավանականությամբ, կքննարկվի ազգային հավաքականների օրացույցի բարեփոխումները և երկու տարին մեկ Աշխարհի առաջնություն անցկացնելու հնարավորությունը:

«Ֆուտբոլի կառուցվածքը պետք է վերանայել: Մենք պետք է ունենանք ավելի շատ իրադարձություններ, որոնք կարևոր են երկրպագուների համար, բայց չպետք է օրացույցում նոր խաղեր ավելացնենք:

Մենք, անշուշտ, կարող ենք համաձայնության գալ: Սա է մեր հիմնական նպատակը: Կարևոր է լսել բոլոր վավերական հարցերը:

Այժմ մենք ոչ ոքի չենք խնդրում համաձայնվել, մենք պարզապես խնդրում ենք երկխոսություն սկսել»,- ասել է Ինֆանտինոն: