Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլում Պերուի ընտրանու նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը (1:0):
«Սա շատ կարևոր խաղ էր, քանի որ լարվածություն կար: Չեմ կարծում, թե մենք գոհ ենք արդյունքից: Սակայն Պերուի հավաքականը լավ էր խաղում, այն շատ բարդ մրցակից է: 11-մետրանոցից բացի, կարծում եմ, մենք վերահսկում էինք խաղը:
Այսօր մեր մոտ փոքր-ինչ հոգնածություն կար: Հարավային Ամերիկայում 3 անընդմեջ խաղ անցկացնելը հոգնեցուցիչ է: Սակայն մենք միավորներ վաստակեցինք. դա այն է, ինչ մենք ցանկանում էինք»,- 43-ամյա մասնագետին է ցիտում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը: