ՈւԵՖԱ-ն նշել է այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի Եվրո-2028-ն ընդունող երկիրը

ՈւԵՖԱ-ն սկսել է ազգային ասոցիացիաներից հայտեր ընդունել՝ Եվրոպայի 2028 թվականի առաջնության անցկացման համար:

Ինչպես հայտնում է կառույցի պաշտոնական կայքը՝ մրցաշարի անցկացմամբ հետաքրքրված երկրները պետք է հայտ ուղարկեն մինչև 2022 թվականի մարտի 23-ը: ՈւԵՖԱ-ն հավակնորդների անունները կհայտնի նույն տարվա ապրիլին 5-ին: Մրցաշարն ընդունող երկիրը կորոշվի 2023 թվականի սեպտեմբերին:

ՈւԵՖԱ-ն նաև նշել է այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն թեկնածուների հայտերը.

  • նվազագույնը 1 մարզադաշտ, որը տեղավորում է առնվազն 60 000 հանդիսական
  • նախընտրելի է՝ լինի 2 մարզադաշտ, որը տեղավորում է առնվազն 50 000 հանդիսական
  • նվազագույնը 40 000 հանդիսական տարողությամբ առնվազն 4 մարզադաշտ
  • նվազագույնը 30 000 հանդիսական տարողությամբ առնվազն 3 մարզադաշտ