Տեմու Պուկկին դարձավ Ֆինլանդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու

Ֆինլանդիայի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրում 2:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ընտրանու նկատմամբ:

Այդ խաղում երկու գոլն էլ խփել է «Նորվիչի» հարձակվող Տեմու Պուկկին: Այժմ 31-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմում իր հաշվին 33 գնդակ ունի:

Այդ ցուցանիշով Պուկկին շրջանցել է Յարի Լիտմանենին (32 գոլ) և դարձել Ֆինլանդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու: