Երեկ երեկոյան Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում բրիտանացիները Անդորրային ջախջախեցին 5-0 հաշվով:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պատմում է, թե ինչպես է օգնել իր թիմին գտնել խորը պաշտպանության բանալիները:
«Ես գոհ եմ իմ թիմի վերաբերմունքից՝ հաշվի առնելով մեր առջև դրված առաջադրանքի առանձնահատկությունները: Մենք պետք է պարզեինք, թե ինչպես ճեղքել մրցակցի խորը պաշտպանությունը: Կարծես ամեն ինչ շատ լավ է ստացվել:
Մեզ համար պարզ էր, որ նման մրցակցի հետ խաղում եզրերով միացումները մեծ նշանակություն կունենային: Նրանք դարձել են մեր ահռելի զենքը»,- մարզչի խոսքն է մեջբերում BBC-ն: